Մեծ ձկնկուլ (Большой баклан)

Մեծ ձկնկուլը Ձկնկուլների ընտանիքին պատկանող թռչուն է։ Հազվագյուտ տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միությունը ) Կարմիր ցուցակում «Least Concern» <<Նվազագույն մտահոգություն>>կարգավիճակով։Տարածված է Եվրոպայում, Ռուսաստանում, Հարավային և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Աֆրիկայում, Հնդկաստանում, Չինաստանում, Հարավարևելյան Ասիայում, Ավստրալիայում:

Մարմնի երկարությունը՝ 80-100 սմ է, թևերի բացվածքը՝ 130-160 սմ, կենդանի զանգվածը՝ 1,8-3 կգ։ Գլուխը հիմնականում սպիտակ է, ազդրերին կան սպիտակ, ցայտուն ձվաձև բծեր։ Մարմնի փետրածածկը սև է, մեջքը՝ կանաչ մետաղ, փայլով։ Աշնանը կանաչ փայլը, գլխի, ազդրերի սպիտակ բծերը բացակայում են։ Երիտասարդը վերևից սև-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ։ Հաճախ թևերը տարածած նստում է քարերին, ծառերին՝ թաց փետուրները չորացնելու համար։

Դնում է 66 մմ տրամագծով, բաց կանաչ երկնագույն 3-4 ձու։ Բնադրում են գաղութներով, այլ ջրաճահճային թռչունների հետ։ Բույնը տեղադրված է աղուտային, կոնաձև, եղեգից, ջրաճահճային բուսուտներում։ Բազմանում են հունիսհուլիսին։ Թխսումը՝ 28-30 օր։ Զագերը զարգանում են դանդաղ, սկսում են թռչել 2,5 ամիս հետո։ 

Ապրում են լճերի ճահճուտների, գետերի, ձկնաբուծական լճակների, փարթամ բուսուտներ: Հանգստի ժամանակ կենտրոնանում են լճափերին: Գիլլի լճի չորացման հետևանքով ոչնչացել է բնադրման միակ վայրը: Սևանա լճի ավազանում վարում էր նստակյաց կենսակերպ: Մինչև 1950–ական թթ–րը ոչնչացվել է որպես ձկնային տնտեսության վնասատու: Ներկայումս հազվադեպ հանդիպում է Սևանա և Արփի լճերում` չուի ժամանակ և ամռանը: Ձմռանը, ոչ ամեն տարի՝ Սևանա լճում, Ախուրյանի ջրամբարում և Արարատյան հարթավայրի չսառցակալող ջրամբարներում:

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում մարդու կողմից Սևանա լճի ավազանում բնադրավայրերի ոչնչացումը։

Leave a comment