Ինձ բացակա չդնեք

Ժամանակը սլանում է անխնա արագ։ Երկրագունդը սկսել է պտտվել անխնա արագ։ Շուրջբոլորը մարդիկ շտապում են չգիտես թե ուր, չգիտես թե ի՞նչու։ Մոռացության տալով հույժ կարևոր՝ մարդկությունն ընկել է նյութական վայելքներից անհագ օգտվելու հետևից։ Անթիվ գործարաններ, ոև աղտոտում են մթնոլորտը, քիմիական փորձարկումներ, որ չեն խնայում և ոչ մի կենդանի էակ, սառը պատերազմներ, որոնք հանգեցնում են արյունալի պատերազմների։ Չդիմանալով այս քայքայիչ ազդեցությանը՝ բնությունն արձակեց, մի հուժկու ճիչ ուղղված մարդկությանը․ «Ինձ բացակա չդնե՛ք, ես դեռ այստեղ եմ։ Օվկիանոսներին, անտառներին, կենդանիներին բացակա չդնե՛ք, նրանք դեռ այստեղ են»։ Եվ մեկ վայրկյանում ամեն բան կանգ առավ՝ գործարաններ, տրանսպորտ, մարդկանց ահռելի կուտակումներ։ Բնությունը խորը շոինչ քաշեց, վերծնվեց։ Այո՛ բնությանը, երբեք բացակա չդնեն, նա ամենուր է։

Leave a comment